Հրդեհներից ամբողջությամբ այրվել է Փերիս Հիլթոնի Մալիբույի տունը
Bavnews.am-ը տեղեկացավ, որ Կալիֆորնիայում մոլեգնած անտառային հրդեհներից ամբողջությամբ այրվել է Փերիս Հիլթոնի Մալիբույի օվկիանոսի ափի մոտ գտնվող տունը։
Փերիս Հիլթոնը ասում է, որ ուղիղ հեռարձակմամբ տեսել է, թե ինչպես է Մալիբուի իր ափամերձ տունը այրվում։
«Ընտանիքիս հետ նստել և լուրեր էի դիտում և մեր տունը Մալիբուում ուղիղ եթերով այրված տեսնելը մի բան է, որ ոչ ոք երբեք չպետք է զգալ»,- ասել է 43-ամյա դերասանուհին։
«Այս տունն այնտեղ էր, որտեղ մենք կառուցեցինք այդքան թանկ հիշողություններ», – ասաց Հիլթոնը:
Հիլթոնը այն հայտնի մարդկանցից է, ովքեր կորցրել են իրենց տները Հարավային Կալիֆորնիայում առաջացած անտառային հրդեհների պատճառով: