Մամուլ

Կամազը Սիս գյուղում վրաերթի է ենթարկում 34-ամյա հետիոտնին. վերջինը տեղում մահացել է

Կամազը Սիս գյուղում վրաերթի է ենթարկում 34-ամյա հետիոտնին. վերջինը տեղում մահացել է

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11:35-ի սահմաններում Երևանի բնակիչ 51-ամյա Ռուդիկ Խ.-ն իր վարած KamAZ մակնիշի բեռնատարով Սիս գյուղի Սայաթ-Նովա փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Լյուդմիլա Բ.-ին։

Վարորդը փախուստի չի դիմել և օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է վրաերթի ենթարկվածի մահը։

Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում է, քանի որ դեպքի վայրում լարված իրավիճակ է ստեղծվել, սակայն պարեկներին և ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներին հաջողվել է կրքերը հանդարտեցնել։

Վրաերթի մասին ոստիկանության Մասիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Մասիսի քննչական բաժնի պետի և բաժնի պետի տեղակալի ու օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածը 2023 թվականին էր տեղահանվել Արցախից, ամուսինը զոհված էր, խնամքին ունեն 2 անչափաս երեխաներ։

Կիսվել