Արտակարգ դեպք. «Մոսկվա» կինոթատրոնի տանիքից քաղաքացիներ են ընկել
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:40-ի սահմաններում 2 քաղաքացի «Մոսկվա» կինոթատրոնի ամֆիթատրոնի տանիքից դեռևս անհայտ հանգամանքներում վայր են ընկել:
Ժամանել են շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում ընկած քաղաքացիներից տղային օգնություն են ցուցաբերել ու տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Երիտասարդ աղջիկը տեղում բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնել:
Ահազանգով ժամանել են նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Այս պահին տանիքից ընկած տղայի և աղջկա ինքնությունը չենք հրապարակում:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում: