Շոու-բիզնեսՏեսանյութ

Երբ ես ամուսնանամ, իմ հարսանիքը կուզեմ հրապարակում անեմ, թող ազգն ուրախանա․ Ռաֆայել Երանոսյան

Այս մասին «Նոր ալիք»-ի «Զավզակներ» հաղորդման ժամանակ ասել է դերասան Ռաֆայել Երանոսյանը:

«Այ տղա, եր՞բ ես ամուսնանալու, անընդհատ այդ հարցը քննարկվում է: Ռաֆո ջան, երբ ես ամուսնանալու, ես անընդհատ ասում եմ՝ շուտով, շուտով, բայց ամեն անգամ իմ կյանքում ինչ-որ պահ է գալիս, որ չի ստացվում կամ ձգձգվում է: Ես էլ եմ շատ ուզում ունենալ իմ ընտանքիը:

Երբ ես ամուսնանամ, իմ հարսանիքը լինելու է թափանցիկ, լինելույա բաց: Կարողա հրապարակում սիրուն բեմ հավաքվի, բոլոր իմ ընկերները՝ դերասաններ, երգիչներ, գան և ուրախանան: Մենք էլ մի անկյունում կնստենք, ազգը թող գա, ուրախանա։

Սարոն, Թաթան, Դումիկյանը կերգեն, Վիկան կպարի, Աշոտ Ղազարյանը հումոր կանի, ազգը կուրախանա»,- ասել է Ռաֆայել Երանոսյանը:

Կիսվել