Ամոթ է, եկեղեցու հավաքական կերպարն է ներկայացնում․ Ազոյան
Հովհաննես Ազոյանը խոսել է Բագրատ Գալստանյանի առաջնորդած շարժման նպատակի, նրան աջակցող քաղաքական ուժերի, ատելության խոսքի տարածման և վերջին տարիներին ֆիլմերում չնկարահանվելու պատճառների մասին:
«Հիմա չեմ աշխատում մեդիա ոլորտում: Պատերազմն իմ ժպիտը, իմ ուրախությունը գողացավ: Քիչ եմ տանից դուրս գալիս, ավելի շատ այգիս եմ փորձում մշակել, շփում չունեմ ոչ մեկի հետ:Շոու բիզնեսից որևէ մեկի հետ չեմ շփվում:
Ինձ հետաքրքրում է մեր երկրի ճակատագիրը: Մենք շատ հաստատուն քայլերով շարժվում ենք դեպի ինքնիշխան, ժողովրդավարական Հայաստան: Մենք այդ որոշումը պետք է իրականացնենք, և ես կանգնած եմ այդ որոշման կողքին մինչև վերջ», – ասել է Հովհաննես Ազոյանը: