ՄամուլՏեսանյութ

Ազատության հրապարակից հեռացվում են խաղային գույքը, մանկական մեքենաները

Օրեր շարունակ Երևանի կենտրոնում շրջայցեր են եղել, և տնտեսվարողները զգուշացվել են, որ գույքը տարածքից հեռացնեն, նրանցից ոմանք նաև տուգանվել են:

Կենտրոն վարչական շրջանի տարբեր փողոցներից վերջին օրերին հեռացվել է շուրջ 10 միավոր մարզական խաղային սարքավորում:

Մանկական մեքենաները որոշ սահմանափակումներով դեռ կմնան հրապարակում, սակայն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարածքը բարեկարգելուց հետո դրանք նույնպես ամբողջությամբ կհեռացվեն:

Կիսվել