Մամուլ

Շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա երիտասարդի գլխին, նա հիվանդանոցում մահացել է

Շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա երիտասարդի գլխին, նա հիվանդանոցում մահացել է

Shamshyan.com-ը գրում է․ Ապրիլի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ուենցել Երաևնում։ Ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի 59 հասցեից գլխին քար ընկնելու հետևանքով «բաց ԳՈՒՎ կլինիկական մահ» ախտորոշմամբ 1-ին համալսարանական հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Նիկողոսյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Տաջիկստանի Հանրապետության քաղաքացի 26-ամյա Էզիզ Արտիկովին է, ով ժամը 17։40-ի սահմաններում մահացել է:

bazalte qar krunk

Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 16։45-ի սահմաներրում, նշված հասցեում գտնվող նորակառույց շենքի շինհրապարակում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ, վերջինիս գլխին բարձրությունից բազալտե քար է ընկել, որի հետևանքով ստացել է նշված մարմնական վնասվածքը:

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր նշված շենքի կառուցապատող ընկերությունում՝ որպես բանվոր։

Կիսվել