Մամուլ

Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ կան վիրավորներ

Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ կան վիրավորներ

Ապրիլի 20-ին, ժամը 21։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ալեք Մանուկյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք․ կան արգելափակված քաղաքացիներ և տուժած։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա․ Բ․, ծնված 2002 թ․) և «Opel» (վարորդ՝ Վ․ Ս․, ծնված 1959 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ այնուհետև «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհային ցուցանակի սյանը։

avtovtar 2

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից։

Փրկարարները և տեղի ուժերը համատեղ, վարորդներին ու «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Բ․-ին (ծնված 2004 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան, փակել «Opel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և ավտոճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել վթարված ավտոմեքենայի մասերը։

avtovtar
Կիսվել