22-ամյա վարորդը դուրս է նետվել մեքենայից, գլխով հարվածել քարին ու մահացել
22-ամյա վարորդը դուրս է նետվել մեքենայից, գլխով հարվածել քարին ու մահացել
Օգոստոսի 2-ին՝ ժամը 05.00-ի սահմաններում, Նոյեմբերյան համայնքի վարչական տարածքի Քարակիտուկ սարամասում հայտնաբերվել էր 22-ամյա Գևորգ Ազատյանի դիակը:
Այս մասին Bavnews.am-ին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Պարզվել է, որ խոտի հակերով բեռնված «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան նշված սարամասում դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել է ձորը:
Այդ ընթացքում վարորդը՝ Գևորգ Ազատյանը, դուրս է նետվել մեքենայից, գլխով հարվածել քարին ու ստացած վնասվածքի հետևանքով մահացել:
Կատարվում է նախաքննություն: