Վիտալի Բալասանյանին տեղափոխել են հիվանդանոց
Վիտալի Բալասանյանին տեղափոխել են հիվանդանոց
Արցախի հերոս, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին News.am-ին հայտնեց փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը:
«Վիտալի Բալասանյանը սրտի հետ կապված խնդիր ունի, այժմ հետազոտություններ են իրականացվում, որոնցից հետո պարզ կդառնա, թե ինչ միջամտությունների կարիք կա»,- նշեց Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 14-ին, իրավապահները ձերբակալել են Վիտալի Բալասանյանին: Նա ձերբակալվել է ԱՀ քրեական օրենքգրքի 337 հոդվածի 1-ին մասով հանցանք կատարելու կասկածանքով:
Արցախի քրեական օրենսգրքի 337 հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ։