ԱշխարհՏեսանյութ

Թռիչքի ժամանակ ուղևորը բացել է ինքնաթիռի դուռը (Տեսանյութ)

Թռիչքի ժամանակ ուղևորը բացել է ինքնաթիռի դուռը (Տեսանյութ)

Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Asiana Airlines»-ի օդանավում, որում եղել է 194 ուղևոր:

Yonhap լրատվական գործակալության հաղորդմամբ, ուղևորներից մեկը բռնել է վթարային ելքի դռան բռնակը, ինչի հետևանքով դուռը բացվել է: Այդ պահին ինքնաթիռը գտնվել է 250 մետր բարձրության վրա:

Ուղևորները խուճապի են մատնվել, 12-ի մոտ դժվարացել է շնչառությունը: Վայրէջքից հետո նրանցից 9-ը հոսպիտալացվել են։

Դեպքից հետո ոստիկանները բերման են ենթարկել 33-ամյա տղամարդուն. արարքի դրդապատճառները պարզվում են:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում