Ադրբեջանում մոլեգնում են սելավներ. կան զոհեր
Ադրբեջանում մոլեգնում են սելավներ. կան զոհեր
Ադրբեջանում ուժեղ անձրևների պատճառով առաջացել են սելավներ. մասնավորապես Թոփալգասանլի գյուղի տարածքում սելավները հանգեցրել են զոհերի։ Գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները դուրս են բերել մահացածների դիերը և հանձնել դատաբժշկական և այլ փորձաքննությունների։
Ենթադրվում է, որ դրանք Մուխթար Հուսեյնովը (ծնված 1954 թ.) և Իբրահիմ Գուրբանովը (ծնված 2001 թ.), որոնք անհետացել են Գյանջայ գետ սելավի ժամանակ։
Ավելի վաղ Գոյգոլի շրջանի ոստիկանական բաժանմունքը տեղեկություն էր ստացել, որ Իբրահիմ Գուրբանովին Թոփալգասանլի գյուղում սելավը տարել է։
Այս փաստով նախաքննությունը շարունակվում է։
Նշենք, որ Ադրբեջանի արեւմտյան շրջաններում տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով Քերեմլի, Թոփալհասանլի, Շահրիյար եւ Զուռնաբադ գյուղերի որոշ տարածքներ հեղեղվել են։