Մամուլ

Ովքեր են մասնակցել Սեյրան Սարոյանի հոգեհանգստի արարողությանը. «Հրապարակ»

Ովքեր են մասնակցել Սեյրան Սարոյանի հոգեհանգստի արարողությանը

«Հրապարակ» թերթը գրում է. «Գեներալ Սեյրան Սարոյանի հոգեհանգստի արարողությանը մեկ ձեռքի վրա հաշված ՀՀԿ-ականներ են մասնակցել՝ Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Մխիթարյանը՝ Մխիկը, եւ Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, նաեւ Սերժ Սարգսյանի փեսան՝ Հայկ Խաչատրյանը։

Ըստ ամենայնի, ՀՀԿ-ում չեն կարողացել ներել գեներալին իր զինակից ընկերոջից՝ Մանվել Գրիգորյանից, 2018-ին երես թեքելու փաստը։

seyran saroyan hogehangist

Փոխարենը Սարոյանին վերջին հրաժեշտ տալու համար Հայաստան են ժամանել մեծ թվով ընկերներ արտերկրից, այդ թվում՝ գողական շրջանակներից։ Հիմնականում՝ Ռուսաստանից, որտեղ նա բիզնես ուներ եւ շատ հաճախ էր լինում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Կիսվել