Արտաշ Ասատրյանը խոստովանել է, որ վիճել է եղբոր՝ Տիգրան Ասատրյանի հետ (Տեսանյութ)
Արտաշ Ասատրյանը խոստովանել է, որ վիճել է եղբոր՝ Տիգրան Ասատրյանի հետ (Տեսանյութ)
Երգիչ Արտաշ Ասատրյանը Մհեր Բաղդասարյանի «Տետ ա տետ» հաղորդման ժամանակ խոսել է եղբոր հետ տեղի ունեցած կոնֆլիկտից։
Հաղորդավարը նրան հարցրել էր, թե ինչպիսինն են նրա և եղբոր՝ Տիգրանի հարաբերությունները՝ նշելով, որ Տիգրանի մասնակցությամբ թողարկումից հետո շատերը գրում էին, որ այդ հարցը պետք է հնչեցներ:
Արտաշ Ասատրյանը պատասխանել է, որ որոշել է, որ պետք է տվյալ թողարկմանն անկեղծ լինի:
«Մի փոքր անհամաձայնություն է եղել մեր մեջ, բոլոր ընտանիքներում էլ լինում է, սակայն դա մերն է: Ինքը 24 ժամ իմ եղբայրն է, ես աղոթում եմ նրա համար, վստահ եմ, որ նույնն էլ ինքն է մտածում: Սա ժամանակավոր է»,-նշել է Արտաշը:
Նշենք, որ Ասատրյան եղբայրները և նրանց ընտանիքի անդամները միմյանց չեն հետևում նաև Ինստագրամում:
Տեսանյութը ստորև