Արմավիրի մարզում հայրը մեքենայով հետընթացի ժամանակ անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր 4-ամյա աղջկան
Արմավիրի մարզում հայրը մեքենայով հետընթացի ժամանակ անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր 4-ամյա աղջկան
Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ հունիսի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 32-ամյա Գեղամ Վ-ն իր վարած ԳԱԶ 31105 մակնիշի ավտոմեքենայով հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկել 4-ամյա Արևիկ Վ-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդն իր ավտոմեքենայով երեխային, ով իր աղջիկն է, տեղափոխել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատաստվում։