«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխված կինը մահացել է
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխված կինը մահացել է
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում նյութեր են նախապատաստվում հունիսի 28-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից նշված բաժին ստացված ահազանգի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված բուժկենտրոնից հայտնել են, որ օրեր առաջ «գանգուղեղային վնասվածք, կոմա» ախտորոշմամբ իրենց մոտ տեղափոխված կինը մահացել է։
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ՝ 70-ամյա Ռուբինա Բ-ն էր, ով, ըստ հարազատների հայտարարության, տանը վայր է ընկել։
Փաստի առթիվ հետաքննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։