Ուղղակի հավաքեք ձեր այդ թաքնված գովազդները, հակառակ դեպքում ստիպված կլինենք այլ միջոցներ ձեռնարկել․ Փաշինյան
Ուղղակի հավաքեք ձեր այդ թաքնված գովազդները, հակառակ դեպքում ստիպված կլինենք այլ միջոցներ ձեռնարկել․ Փաշինյան
Վերջերս ընդունեցինք օրենք, որն արգելում է կանխիկ գումարների կամ դրամապանակների միջոցով խաղադրույքների կատարումը օնլայն հարթակներում: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ի հեճուկս նրա, որ մենք պայմանավորվել ենք, որ խաղային գովազնդեր քաղաքում չեն լինելու, բայց թաքնված գովազդի օրինակներ շարունակաբար տեսնում ենք: Կներեք, բայց պետք չի, որ վարչապետը կամ բարձրաստիճան պաշտոնյաներ դա նկատեն, զանգեն, ասեն:
Գտեք ձեւերը եւ թաքնված գովազնդերը վերացրեք, ընդհանրապես չտեսնենք: Եթե պետք է, անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ էլ ընդունենք: Դա մեր սկզբունքային դիրքորոշումն է: Եկեք իրար խաբելու ռեժիմի մեջ չմտնենք:
Ուզում եմ մեր տնտեսվարողներին էլ խնդրել, որ չանեն: Ուղղակի հավաքեք ձեր այդ թաքնված գովազդները, որոնք նմանվում են թակարդների: Պետք չի կառավարության հետ հարաբերությունները փչացնել, հակառակ դեպքում ստիպված կլինենք այլ միջոցներ ձեռնարկել:
Պետք է չլինի որեւէ տեղ օնլայն կազինոների թաքնված որեւէ գովազդ»,-ասաց նա: