Աշխարհ

Կանխվել է Վլադիմիր Սոլովյովի սպանությունը

Կանխվել է Վլադիմիր Սոլովյովի սպանությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է ռուս հեռուստալրագրողի սպանությունը։ Հատուկ ծառայությունում ճշտել են, որ խոսքը Վլադիմիր Սոլովյովի մասին է։

Մասնավորապես, այսօր առավոտյան ԱԴԾ-ն կանխել է ահաբեկչական խմբի գործունեությունը, որը պլանավորել էր հարձակվել եւ սպանել հայտնի ռուս հեռուստալրագրողների։ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինը։

solovev

Պուտինը չի ասել, թե կոնկրետ ում դեմ էր նախապատրաստվել հարձակումը, սակայն ԱԴԾ-ից մանրամասնել են, որ խոսքը Վլադիմիր Սոլովյովի մասին է եղել։ ԱԴԾ-ից հայտնել են, որ Սոլովյովի սպանության պատվիրատուն եղել է Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը։

Կիսվել