Աշխարհ

Վաշինգտոնն զգուշացրել է Չինաստանին և մյուս երկրներին Ռուսաստանին օգնելու հետևանքների մասին

Վաշինգտոնն զգուշացրել է Չինաստանին և մյուս երկրներին Ռուսաստանին օգնելու հետևանքների մասին

ՉԺՀ-ի և այլ երկրների փորձերը՝ մեղմելու Ռուսաստանի Դաշնության դրությունը արևմտյան պատժամիջոցների պայմաններում կամ օգնելու Մոսկվային՝ խուսափելու այդ պատժամիջոցներից, աննկատ չեն մնա, հայտնում են արևմտյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանին։

sankcia rusastan

Նաև, ըստ Սալիվանի, ԱՄՆ-ն Ուկրաինա զորքեր մտցնելու պլաններ չունի։ Միաժամանակ նա հավաստիացրել է ՆԱՏՕ-ի տարածքի «ամեն թիզը» պաշտպանելու և ուկրաինական ուժերին տրամադրվող աջակցությունը մեծացնելու՝ Վաշինգտոնի մտադրության մասին, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության հնարավորությունների տրամադրման միջոցով։

Կիսվել