Մամուլ

Հակառակորդի տեխնիկայի կուտակում է նկատվում բոլոր ուղղություններում. Միկա Բադալյան

Հակառակորդի տեխնիկայի կուտակում է նկատվում բոլոր ուղղություններում. Միկա Բադալյան

«Ազատագրում» շարժման առաջնորդ Միկա Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Խոսել եմ գրեթե բոլոր ուղղությունների տղաների հետ` Վարդենիս, Երասխ, Սյունիք, Տավուշ, Արցախ։

Ամեն տեղ իրավիճակը բավականին լարված է, փոխհրաձգություն չկա, սակայն հակառակորդի տեխնիկայի կուտակումն ու տեղաշարժը նկատվում է բոլոր ուղղություններում։

sahman dirq

Բոլորին տրված է հրաման՝ պատրաստ լինել, որ սադրանքները կարող են սկսվել ցանկացած պահի։

Ադրբեջանը լիովին պատրաստ է հարված հասցնելու, ամենայն հավանականությամբ սադրանքները կլինեն Նախիջևանի կողմից` Սյունիքի և Երասխի ուղղությամբ, նաև Արցախում սադրանքի մեծ հավանականություն կա»:

Կիսվել նյութով