Մամուլ

Խոշոր ու շղթայական ավտովթար «Բելաջիո» ռեստորանի մոտ. կան վիրավորներ

Խոշոր ու շղթայական ավտովթար «Բելաջիո» ռեստորանի մոտ. կան վիրավորներ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 13-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում, Մյասնիկյան պողոտայում, «Բելաջիո» ռեստորանային համալիրի դիմաց և նրան հարակից կամրջի տակ բախվել են Mercedes-CLS, BMW-325, Nissan Fuga, Peugeot և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 15 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Հրշեջ-փրկարարները հասանքազրկել են ավտոմեքենաները, և փակել այն ավտոմեքենաների գազաբալոնները, որոնք եղել են այդ ավտոմեքենաներում:

shxtayakan avtovtar belajio

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Կարեն Մկրտչյանն ու պարեկ Աշոտ Օհանյանը, քանի որ վթարի հետևանքով խցանում էր առաջացել և երթևեկությունը դարձել էր դանդաղընթաց:

Բախումից ավտոմեքենաներից մեկն էլ հայտնվել էր բաժանարար գոտում: Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Օպերատիվ են գործել նաև բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Կիսվել էջում