«Ուկրաինական ԶՈՒ-ն գնդակոծում է Դոնեցկի քաղաքացիական ենթակառուցվածքները». Բասուրին
«Ուկրաինական ԶՈՒ-ն գնդակոծում է Դոնեցկի քաղաքացիական ենթակառուցվածքները». Բասուրին
Շփման գծում իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված. ուկրաինական բանակը գնդակոծում է քաղաքացիական ենթակառուցվածքները, այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության միլիցիայի ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը, փոխանցում է ТАСС-ը:
Նշենք, որ գնդակոծության հետևանքով ուկրաինացի զինծառայող է զոհվել։
Այսօր՝ փետրվարի 19-ին, ռուսական օկուպացիոն զորքերի կողմից արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 19 դեպք, որից 16-ը՝ Մինսկյան պայմանագրերով արգելված զինատեսակների կիրառմամբ։
Հրետակոծության հետևանքով ուկրաինացի զինծառայող է զոհվել»,- այս մասին հաղորդագրություն է տարածել «Ուկրաինայի միացյալ ուժերի» շտաբը, փոխանցում է «112 Украина»-ն: