Մամուլ

Առաջարկում է անձնագրերի վավերականության ժամկետը դարձնել 2 տարի

Առաջարկում է անձնագրերի վավերականության ժամկետը դարձնել 2 տարի

Ոստիկանությունը երեկ e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրամադրվող անձնագրերի վավերականության ժամկետը նվազեցնել միանգամից 8 տարով՝ դարձնելով երկու տարի։

Ըստ հիմնավորման՝ որոշումը պայմանավորված է պետաիրավական նախարարական կոմիտեի 2021թ․ սեպտեմբերի 29-ի նիստին տրված հանձնարարականի կատարմամբ։ Թե ինչ է հանձնարարականի մասին է խոսքը, նախագծում չի նշվում։

andznagir 1

Այս պահի դրությամբ նախագիծն ունի 156 «դեմ» և 2 «կողմ» ձայն։ Օրինագիծն իրավական ուժ կստանա միայն կառավարությանն հավանությանն արժանանալուց հետո։ Ընդունվելու դեպքում փոփոխությունն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։

Կիսվել