Հռոմի Պապը հիվանդանոցում է
Հռոմի Պապը հիվանդանոցում է
Սուրթ աթոռի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Ֆրանցիսկոս պապի վիրահատությունից հետո մանրամասներ կհայտնեն։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը տեղափոխվել է «Ջեմելի» հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Սուրբ աթոռի մամուլի ծառայությանն ու հավելելով, որ Հռոմի պապը պլանային վիրահատության կենթարկվի։
Ֆրանցիսկոս պապը վիրահատական միջամտության կենթարկվի աղիների շրջանում ստենոզի հետ կապված։
Նշվում է նաև, որ վիրահատությունից հետո մանրամասներ կհայտնեն։
Ֆրանցիսկոս պապը 84 տարեկան է։