ԱԳՆ-ում պայթյունավտանգ իրավիճակ է. երկու փոխնախարար ազատման դիմում են գրել
ԱԳՆ-ում պայթյունավտանգ իրավիճակ է. երկու փոխնախարար ազատման դիմում են գրել
Mediaport-ի ԱԳՆ աղբյուրի փոխանցմամբ՝ փոխնախարարներ Գագիկ Ղալեչյանն ու Արտակ Ապիտոնյանն աշխատանքից ազատման դիմումներ են գրել:
Փոխնախարարներից Ավետ Ադոնցին իշխանությունները համոզում են հետ վերցնել դիմումը՝ խոստանալով նախարարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել: Իսկ Արմեն Ղևոնդյանին էլ ԱԱԾ-ից «հորդորել» են դիմում չգրել, վեջինս առայժմ հապաղում է:
Գերլարված վիճակ է նաև դեսպանների շրջանում: ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի առջև ԱԱԾ-ն խնդիր է դրել արագ չեզոքացնել դեսպանների զանգավածային հրաժարականի ռիսկը` սպառնալով, որ նրա դեմ հարուցված կաշառքի քրգործերը «խիստ անցանկալի հետևանքներ են ունենալու»:
Նշենք, որ ԱԳՆ-ում հասունացած բունտի պատճառը Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև ուղիղ կապն է, ինչի հետևանքով Փաշինյանն առանց ԱԳՆ-ին անգամ տեղյակ պահելու Ադրբեջանի շահերից բխող հայտարարություններ է անում, հակահայկական բովանդակությամբ փաստաթղթեր ստորագրելու խոստումներ է տալիս՝ կրկնելով ադրբեջանական պրոպագանդայի թեզերը: