Ծեծկռտուք Սասուն Միքայելյանի ու Սուրեն Պապիկյանի միջև
Ծեծկռտուք Սասուն Միքայելյանի ու Սուրեն Պապիկյանի միջև
AntiFake.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխամասային գրասենյակում կուսակցականների միջև։
Աղբյուրը հայտնում է, որ նախ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն ու ՏԿԵՆ Սուրեն Պապիկյանը լարված խոսակցություն են ունեցել, այնուհետև գրասենյակի տարածքում քննարկումը վերածվել է ծեծկռտուքի՝ ուղեկցվելով բարձր հայհոյանքներով։
Միջադեպին մասնակցել են Սասուն Միքայելյանը, Սուրեն Պապիկյանը, իմքայլական պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը և այլ «ՔՊ»-ականներ, ովքեր հավաքվել էին գրասենյակում քննարկումների համար։