Ազատ խոսքՄամուլ

Մեկը հասկացա՞վ, թե ինչու 2018-ին ներվեցին ՃՏՊ տուգանքները. Ռուբեն Մխիթարյան

Մեկը հասկացա՞վ, թե ինչու 2018-ին ներվեցին ՃՏՊ տուգանքները. Ռուբեն Մխիթարյան

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը նոր գրառում է կատարել՝ երկու հարց հնչեցնելով։

«Մեկը հասկացա՞վ՝ ինչու համապետական հաճախականությունից զրկեցին «Հ2» հեռուստաալիքը:

Ալիք, որը ցուցադրում էր աշխարհի ամենավարկանիշային Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը, ցերեկվա եթերի բոլոր ժամանակների բարձր վարկանիշ ունեցող «Չէին սպասումը», ալիք, որը առաջինն է անցել միմիայն լիցենզիոն գեղարվեստական ֆիլմեր ցույց տալուն ու ընդհանրապես, ալիք, որը ուներ ե՛ւ լրատվություն, ե՛ւ վերլուծություն եւ այլն:

Մեկը հասկացա՞վ, թե ինչու 2018-ին ներվեցին ՃՏՊ տուգանքները ընդհանուր 13 միլիարդ դրամի, այսինքն՝ մոտ 26 միլիոն դոլարի չափով: Կոնկրետ ո՞ր հիմնավորվամբ:

վարորդներ տուգանք

Որ չէ՞ին մուծում: Դուք ապո՞ւշ եք: Այսինքն՝ 2020-ի ապրիլին ընդամենը մի ամիս կոմունալները չմուծելու համար հիստերիա դրած պոպուլիստը 2018-ին հանգիստ հեչ արեց 26 միլիոն դոլար, որ դեկտեմբերին իրեն ձայներ ապահովեր: Ընտրակաշառքը պոզով-պոչով չի լինում:

Մտածեք սրա մասին: Ամեն առավոտ 2 թեթեւ հիշեցում կանեմ»,- ֆեյսբուքյան էջում գրել է պրոդյուսերը։

Կիսվել