Օրվա կադրը․ Իգոր Խաչատուրովին քննող իրավապահը
Օրվա կադրը․ Իգոր Խաչատուրովին քննող իրավապահը
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել, որին կից գրել է.
«Կադր եմ ասել է: Խնդրում եմ ուշադրություն դարձրեք Իգոր Խաչատուրովին խուլիգանության մեջ մեղադրող ոստիկանի դեմքին: Մեկնաբանություններն ավելորդ են…»:
Նշենք, որ քիչ առաջ դատախազության շենքի մոտից ոստիկանները բերման են ենթարկել Իգոր Խաչատուրովին՝ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդուն:
Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները պահանջում են ազատ արձակել Սյունիքի մի շարք համայնքապետերի ղեկավարների։ Նրանք պնդում են, որ համայնքի ղեկավարներն ապօրինի են ձերբակալվել։