Մամուլ

Պուտինը հավակնում է ստեղծել նոր ռուս ազգ. Հայկ Մանասյան

Պուտինը հավակնում է ստեղծել նոր ռուս ազգ. Հայկ Մանասյան

Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վ.Վ. Պուտինի խոսքից.

– Կրկնում եմ ևս մեկ անգամ։ Ես նայում եմ թե ինչ է կատարվում։ Ծովի չափ պրոբլեմներ կան։ Բայց մենք ի տարբերություն ուրիշ, ծերացած կամ արագ ծերացող ազգերի, մենք այնուամենայնիվ վերելքի վրա ենք, մենք բավականին երիտասարդ ազգ ենք, մենք ունենք անսահման գենետիկական կոդ։

Այն, այդ գենետիկական կոդը, հիմնված է տարբեր արյուններ իրար խառնելու վրա, եթե պարզ, ժողովրդական լեզվով ասենք։ Իսկ դա հնարավոր է, եթե մենք պահպանենք միջ-ազգությունային միաբանությունը և միջկրոնական միաբանությունը։

vladimir putin

10 փետրվար 2021 Ռուսական ԶԼՄ-ների ղեկավարների հետ հանդիպում-տեսակոնֆերանս։ Երևի հասկանում եք, որ Պուտինը հավակնում է ստեղծել նոր ռուս ազգ, որը կազմված կլինի հիմնականում սլավոնական և թյուրքական ժողովուրդների միաձուլումից, կովկասյան ժողովուրդներն էլ իրենց հերթին։

Ու այդ նոր ազգը քրիստոնեա-իսլամական մաբանության մեջ է լինելու։ Իրենց երկրի համար նոր ազգ կստեղծեն, իսկ մեզ, որպես ծերացած ազգ, սև ու սպիտակի կբաժանեն, հող տվողների ու չտվողների, թուրքին ներողների ու չներողների…

Միայն թե մի բանի բաժանեն։ Խելքի եկեք ժողովուրդ։ Մենք եթե իրար մեջ չենք կարող լինել քույրեր ու եղբայրներ, ուրեմն մեր գլխին եկած արհավիրքները էսքանով չեն ավարտվելու»։

Կիսվել