Մամուլ

«Գնացեք, մի կես ժամ հետո եկեք, էլի տաս հատ կտամ»․ ձվի վաճառքի սահմանափակումը

«Գնացեք, մի կես ժամ հետո եկեք, էլի տաս հատ կտամ»․ ձվի վաճառքի սահմանափակումը

Hraparak.am-ը գրում է․ Այն, որ ձուն անցյալ տարվա համեմատ թանկացել է 50-60 տոկոս, փաստ է։ Սակայն անհասկանալի է խանութներում ձվի դեֆիցիտի պատճառն ու վաճառքի սահմանափակումը։ Երեկ Հրազդան քաղաքի սուպերմարկետներից մեկում, երբ   հսկիչ վաճառողուհուց ձու խնդրեցինք, զգուշացրեց, որ 10 հատից ավել չի կարող տալ։

«Դե քանի որ մեզ մոտ մի քիչ էժան է, տեսնում եք՝ 79 դրամ, էնպես պիտի անենք, որ բոլորին հասնի, էդպես են հանձնարարել էլի, եսիմ»,- մեր զարմանքին ի պատասխան՝ ասաց նա, իսկ արդեն ձվերը տոպրակը տեղադրելիս փոքր-ինչ ծածուկ շշնջաց․

«Գնացեք, մի կես ժամ հետո եկեք, էլի տաս հատ կտամ»։ Ինձ համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե տրամաբանության որ շրջանակում տեղավորվեց ձվի վաճառքի սահմանափակումը, եթե նույն գնորդն ընդամենը րոպեներ հետո կարող է նույն քանակությամբ ձու գնել։

dzu

Իսկ ահա սուպերմարկետից դուրս մի տիկին էլ մեզ խորհուրդ տվեց․ «Երևան Սիթիից եմ գնել ձու, մի քիչ թանկ է, բայց դե 100 հատ էլ ուզես, կտան, գնացեք էնտեղ։ Տիկինը ճիշտ էր․ Երևան Սիթիում՝ ձու ինչքան ուզես, իսկ յոդացված 10 ձվի արժեքը՝ 1100 դրամ։

Մեր հարցին՝ ինչպես է, որ այնտեղ ձվի վաճառքի սահմանափակում չկա, գինն է արդյոք պատճառը, աշխատակցուհին անլուրջ պատասխանեց․ «Մենք վերին արտի ցորենն ենք»։

Կիսվել էջում