Հրաժարվում եմ ընկալել էս կալիբրի սրբապղծությունը. Նաիրա Զոհրաբյան
Հրաժարվում եմ ընկալել էս կալիբրի սրբապղծությունը. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Լավ, էսքան բարոյազուրկ ո՞նց է հնարավոր լինել։
Արցախը հանձնել են, հազարավոր ծնողներ իրենց որդիների դիերը չեն գտնում, թուրքը մեր սրբավայրերն է պղծում, Շուշի-Գորիս ճանապարհին ընտանիք է կորում, տականք թուրքը տներից դեռ դուրս չեկած մարդկանց է խոշտանգում, արցախցին իր գույքը Հայաստան տեղափոխելու և ընդհանրապես՝ ապրելու խնդիր ունի, սա Շոտոկան կարատեի ֆեդերացիային է ընդունում։
Ես հրաժարվում եմ ընկալել էս կալիբրի սրբապղծությունը»։