Մամուլ

Մանվել Գրիգորյանի վիճակը ծանր է․ Չկա գիտակցություն, չկան ռեակցիաներ

Մանվել Գրիգորյանի վիճակը ծանր է․ Չկա գիտակցություն, չկան ռեակցիաներ

Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը հայտնում է․

«Մանվել Գրիգորյանի վիճակը ծայրահեղ ծանր է, ամենավատ բանին արդեն պատրաստ ենք։ Չկա գիտակցություն, չկան ռեակցիաներ, չկա մարդուն ճանաչել․ անգամ ինձ չի ճանաչել»։

Մանվել Գրիգորյան

Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը կալանքից ազատվելու միջնորդություն էր ներկայացվել, խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Նախկին պատգամավորը մեղադրվում է ապօրինի կերպով ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Կիսվել