Մամուլ

7-ամյա աղջիկ էլեկտրահարվել է խանութի պաղպաղակի սառնարանից

Մոսկվայի մարզի Պոդոլսկ քաղաքում 7-ամյա աղջիկը խանութում սառնարանին դիպչելուց հետո էլեկտրահարվել է և տեղափոխվել հիվանդանոց։

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 24-ին։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ երեխային շտապ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա սկզբում գտնվել է մանկական բաժանմունքում, իսկ վիճակը վերահսկելու նպատակով որոշ ժամանակ՝ նաև վերակենդանացման բաժանմունքում։

Աղջկա հայրը հայտնել է, որ ընտանիքն արդեն դիմել է ոստիկանություն։

Դեպքի առնչությամբ Մոսկվայի մարզի դատախազությունը ստուգում է սկսել՝ պարզելու համար, թե արդյոք խանութում պահպանվել են էլեկտրական սարքավորումների շահագործման և անվտանգության սահմանված պահանջները։

Միևնույն ժամանակ, հետագա տեղեկությունների համաձայն՝ աղջիկը հաջորդ օրը դուրս է գրվել հիվանդանոցից՝ բավարար վիճակում։

Ներկայում նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Կիսվեք ձեր էջում