Շոու-բիզնես

6-րդը սկսեցինք. Գոռ Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել Ֆելիքսից

Դերասան Գոռ Հակոբյանը սոցիալական ցանցի իր էջում ներկայացրել է որդու՝ Ֆելիքսի առողջական վիճակի վերաբերյալ նոր տեղեկություններ։

Նա հրապարակել է որդու լուսանկարը՝ կից գրելով «6-րդը սկսեցինք»:

Գոռ Հակոբյանի խոսքով՝ Ֆելիքսը հաջողությամբ սկսել է բուժման արդեն վեցերորդ փուլը, և բուժման գործընթացը շարունակվում է դրական ընթացքով։

Հիշեցնենք Գոռ Հակոբյանի ընտանիքը մի քանի ամիս է՝ գտնվում է Գերմանիայում, որտեղ որդին բուժում է ստանում:

Այդ ընթացքում Գոռ Հակոբյանն ու կինը՝ Հրանուշը, պարբերաբար տեղեկացնում են հանրությանը որդու առողջական վիճակի և բուժման առաջընթացի մասին։

Լուսանկարը՝ ստորև․

feliqs
Կիսվեք ձեր էջում