Մամուլ

53 համարի ավտոբուսը փչացավ

Երևանի քաղաքապետարանի 53 համարի երթուղին սպասարկող մանուշակագույն ավտոբուսն այսօր առավոտյան փչացավ, ուղևորները ցրտին ստիպված իջան և սպասեցին այլ տրանսպորտի: Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ուղևորներից մեկը:

«Հաղթանակ թաղամասում 2 տրանսպորտ կա՝ 77-ը և 53-ը: Քանի որ Վերնիսաժ էի գնում, բնականաբար՝ սպասեցի, որ 53-ով գնամ: 25 րոպե սպասել էի կանգառում, վերջապես եկավ, բայց Բանգլադեշ չհասած կանգնեց, և վարորդն ասաց, որ ուղևորներն իջնեն:

Մի մասը 77-ը նստեցին, մյուս մասը սպասեցին 53-ին: Ճիշտ է՝ կապ տվեցին, ավելի շուտ եկավ, քան իրենց ինտերվալն էր, բայց դա ոչինչ չփոխեց, քանի որ մարդիկ աշխատանքից ուշացան»,- ասաց ուղևորը:

53 avtobus

Կնոջ խոսքով՝ 53 համարի ավտոբուսում դեռ պարտադիր չէ 100 դրամով վճարելը, մարդկանց մի մասը նախկինի պես վերջում է վճարում և իջնում, բայց եղել են մարդիկ, որոնք առձեռն կամ համակարգով նախապես վճարել էին.

«Բնականաբար նրանց գումարները չվերդարձվեցին: Ու էս վիճակում ուզում են թանկացնեն տրանսպորտը»:

Կիսվեք էջում