ՄամուլՏեսանյութ

3 գումարտակ Շուշիի պաշտպանական օպերացիայից ժամեր առաջ հրաժարվել են մասնակցելու օպերացիային (Տեսանյութ)

3 գումարտակ Շուշիի պաշտպանական օպերացիայից ժամեր առաջ հրաժարվել են մասնակցելու օպերացիային (Տեսանյութ)

Այս մասին «Մերոնք» հարթակին տված հարցազրույցում ներկայացրեց Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

«Սղնախ գյուղում հակառակորդն ստեղծել էր բազա ու ձգվում էին դեպի Շուշի։ Կար երեք գումարտակ՝ երեքը Հայաստանից, մեկը Ղարաբաղից։ Առաջաձորի գումարտակը պիտի Ավետարանոցով մտներ ու բարձունք վերցներ, հակառակորդին ճանապարհից կտրեր ու Սղնախը երկու կողմից շրջապատեր՝ հակառակորդին ստիպելով Շուշիից հետ գնալ։

Շոշ գյուղում հրամանատարներին բացատրվում է օպերացիան, որ Շուշիի խնդիրը կլուծվի։ Նոյեմբերի 5-ի գիշերը ժամը 2-ին ինձ ասում են, որ Առաջաձորի գումարտակը հրաժարվում է, հետո Հայաստանի երկու գումարտակներն են հրաժարվում կատարել դա։

samvel babayan

Հետո պարզվում է, որ երբ մենք էդ հանդիպումն էինք ունենում, Մարտակերտի շրջանի ղեկավարն է գնում հանդիպման այդ տղաների հետ․ թող քննությունը պարզի՝ ինչ են խոսել, ինչու է նման վիճակ ստեղծվել։

Կարող եմ ասել, որ նա հանդիպել է Վանք գյուղի ջոկատի հետ, նրանք ասել են՝ ուզում են իրենց գյուղի պաշտպանությանն սպասեն, չեն ուզում Շուշիի համար կռվեն: Ո՞վ էր շրջանի ղեավարը, որ գնար, նման բանակցությունների, մի բան էլ ասեր՝ դե դուք ստեղ մնացեք, ես կգնամ, կխոսեմ, դուք չեք գնա:

Հիմա ասում են՝ Փաշինյանը կանգնեցներ… Ուղիղ ասում էին՝ դրա դիմաց Շուշին պիտի տաք։ Համաձա՞յն եք՝ «չէ»։ Դե եթե չէ, ուրեմն կռվում ենք։ Այսօր ներկայացնում են ուրիշ ձևով։ Ինչքանով ես եմ հասկանում, Շուշին վերցնելուց հետո պիտի կանգներ»,- «Մերոնք» հարթակին տված հարցազրույցում ներկայացրել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում