Մամուլ

2020 թվականի առաջին ուրախացնող լուրը մեր հայրենակիցների և զբոսաշրջիկների համար. Սուրեն Պապիկյան

2020 թվականի առաջին ուրախացնող լուրը մեր հայրենակիցների և զբոսաշրջիկների համար։ Այս մասին ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«2020 թվականի առաջին ուրախացնող լուրը մեր հայրենակիցների և զբոսաշրջիկների համար

Մեկնարկել է Հաղպատի վանական համալիր տանող 5 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումը։

Ճանապարհի հիմնանորոգումն իրականացվում է ՀՀ բյուջեից հատկացված միջոցներով։

Հ-25‚ Մ6-Հաղպատի պատմական հուշարձան ճանապարհն անցնում է Հաղպատ բնակավայրով։

Ճանապարհային բարեկարգ ենթակառուցվածքը կխթանի ոչ միայն տարածաշրջանի զբոսաշրջային հետաքրքրության աճին, այլև Հաղպատի բնակիչների կենսապայմանների բարելավմանը։

Կապալառու կազմակերպությունը՝ «Ճանապարհ» ՍՊԸ-ն‚ իրականացրել է հողային աշխատանքներ։

Առաջիկայում նախատեսված է լինելու հիմնանորոգման շրջանականերում շարունակել հողային աշխատանքները, իրականացնել ջրահեռացման համակարգի, ճանապարհային ծածկի, արհեստական կառուցվածքների և երթևեկության անվտանգության տարրերի վերականգնման աշխատանքներ, որոշ հատվածներում ճանապարհը կլայնացվի»։

Կիսվել նյութով