Մամուլ

20-ամյա զինծառայողի մոտ «կլինիկական մահ» է գրանցվել. կյանքը փրկել չի հաջողվել

Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, Սյունիքի մարզի Գորիս համայնքում գտնվող դիրքերից մեկում զինծառայող է մահացել։ Վերջինս 20-ամյա պայմանագրային զինծառայող Արթուր Վիրաբյանն է։

NEWS.am-ի տեղեկություններով զինծառայողը «կլինիկական մահ» ախտորոշմամբ տեղափոխվել է Գորիսի հիվանդանոց։

Այստեղ բժիշկներն ամեն ինչ արել են զինծառայողի կյանքը փրկելու համար, սակայն 30 րոպե անց գրանցվել է նրա կենսաբանական մահը։

Կիսվեք ձեր էջում