ԱշխարհՄամուլ

180 մարդու մահվան պատճառ դարձած ուկրաինական ինքնաթիռը պատահմամբ է խոցվել

180 մարդու մահվան պատճառ դարձած ուկրաինական ինքնաթիռը պատահմամբ է խոցվել։

Ուկրաինական ավիաուղիներին պատկանող ուղևորատար Boeing-ը, որը 2 օր առաջ կործանվել էր Թեհրանում, «մարդկային սխալի հետևանքով» պատահաբար հարվածի տակ է առնվել: Այս մասին ասվում  է Թեհրանի Պաշտպանության նախարարության Գլխավոր շտաբի տարածած հաղորդագրության մեջ:

Հայտարարության մեջ ասված է նաև, որ հարվածել են ինքնաթիռին, քանի որ այն այդ պահին թռչելիս է եղել ռազմական կարևոր օբյեկտներից մեկի վրայով: Դա արվել է ռազմական պատրաստվածության բարձր մակարդակի գործողությունների արդյունքում:

Հիշեցնենք՝ հունվարի 8-ին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության մարդատար Բոինգ-737 ինքնաթիռը կործանվել էր Թեհրանի օդանավակայանի մոտակայքում։ Անձնակազմի անդամները և բոլոր ուղևորները՝ 176 մարդ, զոհվել են։

Կիսվել նյութով