ԱշխարհՄամուլ

Ուկրաինական ինքնաթիռ է կործանվել․ բոլոր՝ 180 մարդիկ զոհվել են

Ուկրաինական ինքնաթիռ է կործանվել․ բոլոր՝ 180 մարդիկ զոհվել են։ Ինքնաթիռն իրականացնում էր Թեհրան-Կիև չվերթը։

Ուկրաինական «Բոինգ 737» ինքնաթիռի կործանման լուրը հաստատել է Թեհրանի «Իմամ Խոմեյնիի» անվան միջազգային օդանավակայանի մամուլի քարտուղար Ալի Խաշանին: Նշենք, որ ինքնաթիռում բացի 180 ուղևորներց՝ զոհվածների շարքում են նաև ինքնաթիռի անձնակազմը։

Մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ պետական «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների»  ինքնաթիռը կործանվել է Իրանի մայրաքաղաք Թեհրանից հարավ՝ օդ բարձրանալուց շատ չանցած։

Կիսվել նյութով