Մամուլ

15 նորածին է մահացել հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով

Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 15 նորածին է մահացել։

Այս մասին հայտնում է Geo հեռուստաալիքը՝ հղում անելով փրկարար ծառայությունների իր աղբյուրներին։

«Առնվազն 15 նորածին է մահացել Պակիստանի բժշկական գիտությունների ինստիտուտի գինեկոլոգիական բաժանմունքում բռնկված հրդեհի հետևանքով»,- ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ հրդեհը սկսվել է օդորակիչի կոմպրեսորի պայթյունից հետո։

Այդ պահին բաժանմունքում գտնվել է 16 երեխա, որոնցից միայն մեկին է հաջողվել փրկել։ Փրկարարական ծառայությունների ներկայացուցիչների փոխանցմամբ՝ հրդեհն արդեն մարվել է։

Կիսվեք ձեր էջում