Մամուլ

«Օգոստոսի 17-ի հանրահավաքին լինելու են մի շարք կեղծավորներ․ Երնեկ Նիկոլին, որ էդքանի հավեսը ունի»

Աշոտ Ասատրյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Օգոստոսի 17-ի հանրահավաքը գիտեք ինչովա՞ տարբերվելու Փաշինյանի նախորդ հանրահավաքներից: Այս անգամ հավաքին ներկա գտնվողների մեջ մեծ թիվ են կազմելու պաշտոնամոլ մի շարք նախկին երիտհանրապետականներ, ովքեր գնալու են իրենց գովազդ անելու այն հույսով, որ կարող է ամբոխի մեջ աչքի ընկնեն ու իրենց էլ մի բան հասնի:

Լինելու են նաև մի շարք կեղծավորներ, ովքեր երևի նախկինում մեկ անգան ցույցի դուրս չեն եկել, բայց դե հիմա անշառ հավաքա, կարելիա գնալ մարդամեջ երևալ: Երնեկ Նիկոլին, որ էդքանի հավեսը ունի»:

Կիսվել նյութով