ՄամուլԱզատ խոսք

Քոչարյանը ժամանակին մերժեց Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը՝ միասնաբար փորձել իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին

Քոչարյանը ժամանակին մերժեց Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը՝ միասնաբար փորձել իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երևանի ընտրությունների մասին՝ ոչ երևանցու կարծիք

Ուրեմն, եթե իշխանական թեկնածու Տիգրան Ավինյանի դեմ չլինի միասնական ընդդիմության թեկնածու, ապա պարոն Ավինյանը առանց դժվարության հաղթելու է:

Ընդդիմության թեկնածուն, որ իրավամբ կկարողանա մարտահրավեր նետել, նաև՝ Նիկոլ Փաշինյանին ու իշխող վարչակարգին հաջորդ խորհրդարանական ընտրություններում, ցանկալի է լինի մեկը, ով չի ասոցացվում նախկին երեք նախագահներից և ոչ մեկի հետ, բայց նաև հավանության է արժանանում և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի կողմից:

Սա, որոշների կողմից կարող է ընկալվել քաղաքական նոնսենս, բայց իմ համոզմամբ, եթե թեկնածուն չլինի այդպիսին, ապա Ավինյանն ընտրված է:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ժամանակին մերժեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը՝ միասնաբար փորձել իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին: Հետո, պարտությունից հետո, նեղ շրջապատում, պարոն Քոչարյանը պիտի խոստովաներ, որ Լևոնը ճիշտ էր ասում:

Քոչարյանը, համոզված լինելով, որ միայնակ հաղթելու է Փաշինյանին, քաղաքական սխալ հաշվարկ կատարեց: Ապա նույն սխալը արեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ մերժելով Տեր-Պետրոսյանի՝ արդեն երկուսով Փաշինյանի դեմ գնալու առաջարկը:

Առայժմ այսքանը:

Անձամբ չեմ մասնակցելու Երևանի ընտրություններին, քանի որ երբեք մայրաքաղաքի գրանցում չեմ ունեցել և միշտ եղել եմ Դովեղգրադի բնակիչ»:

Կիսվել էջում