Մամուլ

Քաղաքացին ցանկանում է ինքնասպան լինել՝ փորձելով նետվել Երևանի Հալաբյան փողոցի թիվ 26 շենքի տանիքից

Քաղաքացին ցանկանում է ինքնասպան լինել՝ փորձելով նետվել Երևանի Հալաբյան փողոցի թիվ 26 շենքի տանիքից

Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների մամլո ծառայությունից։

Մարտի 3-ին, ժամը 12:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպան լինել՝ փորձելով նետվել Երևանի Հալաբյան փողոցի թիվ 26 շենքի տանիքից։

շենք

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Քաղաքացի Մ․ Խ․-ին (ծնված 1975 թ․) ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն․ կանխվել է վերջինիս ինքնասպանության փորձը․ քաղաքացին հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։

Կիսվել էջում