ՄամուլՏեսանյութՔաղաքականություն

Փաստացի կա դատավոր, որ արձանագրում է, որ Ծառուկյանը չկա այնքան, որ կարողանա ազդել որեւէ մեկի վրա. Սիսակ Գաբրիելյան (Տեսանյութ)

Փաստացի կա դատավոր, որ արձանագրում է, որ Ծառուկյանը չկա այնքան, որ կարողանա ազդել որեւէ մեկի վրա. Սիսակ Գաբրիելյան

Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու եւ ազատությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդություններին:

Ինչ վերաբերում է նրան, որ դատարանը չբավարարեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը, պատգամավորն ասաց. «Դատախազը ներկայացրեց, որ անձը գտնվելով ազատության մեջ կարող է ազդել: Դատավորը կայացրեց այն որոշումը, որը բոլորիդ հայտնի է:

Այս մասով էլ չեմ ուզում որեւէ բան մեկնաբանել, որովհետեւ գիտեմ, որ դատախազությունը բողոքարկելու է եւ գործը դեռ կքննվի վերաքննիչ դատարանում: Հետեւաբար հիմա լրացուցիչ կարծիքը կարող է ընկալվել, որ իշխող ուժը փորձում է ազդեցություն ունենալ պրոցեսների վրա:

Ինչ վերաբերում է դատարանի որոշմանը, ապա կարճ կարող եմ ասել, որ ուրեմն փաստացի  ՀՀ-ում կա դատավոր, որ արձանագրում է, որ Գագիկ Ծառուկյանը չկա այնքան, որ կարողանա ազդել որեւէ մեկի վրա»,-ասաց Սիսակ Գաբրիելյանը:

Առավել մանրամասն՝ ստորև տեսանյութում

Կիսվել էջում