Մամուլ

«Փաշինյանի հայտարարությունը ֆանտաստիկայի ժանրից է». Ոսկան Սարգսյան

«Փաշինյանի հայտարարությունը ֆանտաստիկայի ժանրից է». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մինչև այս տարեվերջ Ադրբեջանի հետ սահմանազատում և սահմանագծում իրականացնելու, խաղաղության պայմանագիր կնքելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ֆանտաստիկայի ժանրից է:

2020 թվականի պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագիծն ավելացրել է, հարյուրավոր կիլոմետրեր սահմանազատելու և սահմանագծելու համար տարիներ են հարկավոր։

Բարեկամ Վրաստանի հետ սահմանագծումը և սահմանազատումը 30 տարում դեռ ավարտված չէ, իսկ Ադրբեջանի հետ այդ գործընթացը շատ բարդ է լինելու։ Նույնիսկ որոշված չէ, թե այդ գործընթացը որ թվականի քարտեզներով է կատարվելու, ում միջնորդությամբ»։

Կիսվել նյութով