Մամուլ

Ուղևորատար ավտոբուսը Գոշ-Դիլիջան ճանապարհին արգելափակվել է փոսում

Ուղևորատար ավտոբուսը Գոշ-Դիլիջան ճանապարհին արգելափակվել է փոսում

Նոյեմբերի 6-ին, ժամը 13։34-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոշ գյուղի սկզբնամասում ուղևորատար ավտոբուսն արգելափակվել է փոսում. ավտոճանապարհը դարձել է անանցանելի:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Գոշ-Դիլիջան ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Nuestra» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Թ․ Գ․) դուրս են բերել արգելափակումից․ ճանապարհահատվածի երթևեկությունը վերականգնվել է:

Share