ՄամուլՏեսանյութ

Տղաս զոհվելուց հետո երեխա է ունեցել, որին չի տեսել. Հիմա մերժում են հայրություն ճանաչել (Տեսանյութ)

Տղաս զոհվելուց հետո երեխա է ունեցել, որին չի տեսել. Հիմա մերժում են հայրություն ճանաչել (Տեսանյութ)

Այսօր կառավարության շենքի մոտ զոհված կամավորի հայրը, նստացույց է հայտարարել կառավարության շենքի մոտ:

Ոստիկանները փորձում էին նրան ոտքի հանել, սակայն տղամարդն անդրդվելի էր. «Ես նստելու եմ այստեղ այնքան ժամանակ մինչեւ վարչապետն ինձ ընդունի: Ես հերոսի հայր եմ, էն կողմ գնա»:

Ի վերջո ոստիկանները նրան ոտքի հանեցին:

zinvori hayr

Տղամարդը լրագրողների հետ զրույցում ասաց. «Տղաս զոհվել է այս պատերազմում, կամավոր գնացել է: Իր գնալուց հետո երեխա է ունեցել, որին չի տեսել: Հիմա գործը տվել եմ դատարան, որ իմ տղային հայրություն ճանաչեն, ազգանուն տան:

Դատարանն այսօր մերժել է: Ես ուզում եմ իմ երեխու ունեցվածքը կտակեմ իր ժառանգի վրա: Խի՞ են մերժում, խի՞ են քարշ տալիս դատարաններով, որ չի հասցրել ԶԱԳՍ ընկնի՞: Եթե այսօր-վաղը էս հարցին լուծում չեղավ, ես արդեն հենց դատավորներով, անուններով կասեմ: Մինչեւ հիմա ոնց նվագել ենք, տենց պարել ենք, հերիք եղավ:

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել նյութով