Մամուլ

Երևանի պոլիկլինիկայի շենքի տանիքում հայտնաբերվել է կնոջ դի

Երևանի պոլիկլինիկայի շենքի տանիքում հայտնաբերվել է կնոջ դի

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ մայիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ  ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցի թիվ 26 շենքի 13-րդ կամ 14-րդ հարկից քաղաքացին կամ նետվել է կամ անզգուշաբար ընկել և հայտնվել է առաջին հարկում գտնվող չշահագործվող պոլիկլինիկայի տանիքին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

di

Ժամանել է նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Բադալյանի գլխավորությամբ:

Փրկարարները հատուկ ճոպանների միջոցով մահացածի դին իջեցրել են տանիքից և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային: Մաշտոցի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի բնակիչ, 46-ամյա Մարինե Խ.-ն էր:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Տեղի ունեցածը դժբախտ պատահար է թե․․․, պարզ կինի մի շարք փորձաքննություններից հետո:

Կիսվել էջում