Մամուլ

Մովսես Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել

Մովսես Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել

ԳՇ նախկին պետին մեղադրանք է առաջադրվել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հատկանիշներով։

ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարցաքննվել է. նրան մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Հակոբյանը։

Նրա խոսքով` մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 306-րդ հոդվածի հատկանիշներով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):

Movses Hakobyan

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը նոյեմբերի 18-ին «Հայելի» ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ մի շարք փաստեր էր ներկայացրել պատերազմի ընթացքի ու հետևանքների մասին։ 2020թ. նոյեմբերի 19-ին ասուլիսի տեսաձայնագրությունը ՀՀ գլխավոր դատախազն ուղարկել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն` նյութեր նախապատրաստելու համար:

Կիսվել էջում